Այրվել է ԱԺ պատգամավորի ավտոմեքենան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում հրդեհ է բռնկվել Պեժո մակնիշի ավտոմեքենայում: 
Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի արդյունքում ավտոմեքենայի առջևի հատվածն ամբողջովին այրվել է: 
Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից: Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ ավտոմեքենայի համարանիշները եղել են 097 ՕՕ 01:  Գ.Շամշյանը հայտնում է, որ նշված համարանիշները գրանցված են Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: 
Ավտոմեքենան վարել է Գոռ Նավասարդյանը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզվի փորձաքննության արդյունքներից: 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս