Սեվանա լճում խեղդվելու դեպքերը նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տարեսկզբից Սեւանա լճում 7 մարդ է խեղդվել: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը: Նրա խոսքով` տարեշրջանի սկզբից` հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 4 մարդ է խեղդվել, 2011թ.-ից  2-ով քիչ: Եւս երեք մարդ խեղդվել են ձմռանը: Նշված ժամանակահատվածում լճում 30 մարդու են փրկել:
Փրկարարական հսկողություն իրականացվում է միայն Սեւանա Լճում: Այլ ջրամբարներում սուզորդներն անհրաժեշտության դեպքում որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ընթացիկ տարում զոհերի մարմինների որոնման նմանատիպ 4 գործողություններ են անցկացվել Սիսիանում, Շամշադինում, Հրազդանում եւ Ջերմուկում:
Ինչպես նշել է  Սամվել Մկրտչյանը, տարեշրջանի ավարտով պայմանավորված` հանվել են նախազգուշացնող որոշ նշաններ, որպեսզի քամին ու ալիքները չքշեն: Հաջորդ տարի հանրային լողափերի, որպես հետեւանք` նաեւ փրկարարների թվի ավելացում է ակնկալվում:




Լրահոս