Քոքոբելյանը մանդատը վայր չի դնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի օրը “Ազատություն” ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։
Մեկնաբանելով օրեր առաջ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, որ իր եւ “Ազատ դեմոկրատներ”-ի նախագահի միջեւ եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար, Քոքոբելյանը վստահեցրեց, թե այն թյուրըմբռնման արդյունք է։
Նա հավաստիացրեց նաեւ, որ իրենց եւ “Ժառանգություն” կուսակցության համագործակցությունը շարունակվելու է, եւ առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը կսատարի նրան։




Լրահոս