Հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական ինքնաթիռը, որը Երեւան-Հալեպ չվերթն էր իրականացնում, հոկտեմբերի 15-ին վայրէջք է կատարել թուրքական Էրզրում քաղաքում: Ինչպես NEWS .am-ի թղթակցին հայտնեց “Էյր Արմենիա” ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանը, իրենց ավիաընկերության` մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը նախնական պայմանավորվածության համաձայն վայրէջք է կատարել թուրքական օդանավակայանում: Ըստ Ավետիսյանի` թուրքական կողմը փորձել է շոու կազմակերպել` լրատվամիջոցներով տարածելով, որ հարկադրված վարէջքի է ենթարկել հայկական ինքնաթիռը:




Լրահոս