Արա Աբրահամյանը պարզապես ծիծաղելի դրության մեջ է գցել ե՛ւ իրեն, ե՛ւ Սերժ Սարգսյանին: Նրա ղեկավարած Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարել է նախագահի ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Ու սա այն դեպքում, երբ նախագահական ընտրությունների գործընթացը դեռ չի մեկնարկել, ավելին, Ս. Սարգսյանը չի հայտարարել իր առաջադրվելու մասին: Ի վերջո, պետք չէ բացառել, որ Ս. Սարգսյանը հանկարծ չառաջադրի իր թեկնածությունը: Հավանաբար Ա. Աբրահամյանն այսպես որոշել է բոլորից առաջ ընկնել ու առաջինը հայտարարել Ս. Սարգսյանին սատարելու մասին: Բայց հիշեցնենք՝ ԱԽՔ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դեռ 2008թ.-ին էր նման հայտարարություն արել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը 1,5 մլրդ դոլարի պարտք ունի ՌԴ բանկերից մեկին: Արդյունքում՝ նա որոշել է վաճառել այնտեղի ունեցվածքն ու տեղափոխվել Հայաստան: Աբրահամյանի տեղակալ Արամ Գ. Սարգսյանը, սակայն, հերքեց այս լուրերը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ