ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՐՑԱՆԱԿ` ՊԱՆԴԱՆԵՐԻՆ
Շոտլանդիայում Scottish Thistle Awards-ի մրցանակ է հանձնվել պանդաների զույգին, որոնք, մասնագետների կարծիքով, խթանում են զբոսաշրջությունը եւ որոնց շնորհիվ Էդինբուրգի կենդանաբանական այգի է այցելել ավելի քան կես միլիոն մարդ: Scottish Thistle Awards-ի մրցանակը՝ բամբուկի տեսքով, հանձնվել է կենդանիներին: Պանդաների զույգը Շոտլանդիա է ժամանել Չինաստանից մեծ պանդաների պահպանման ծրագրի շրջանակում: Նրանք Շոտլանդիայում կապրեն 10 տարի, ապա կվերադառնան հայրենիք:

ՍԽԱԼՄԱՄԲ
Հայտնի երգչուհի Շակիրայի մենահամերգը Բաքվի Crystal Hall պալատում մեծ աղմուկ է բարձրացրել հարեւան երկրում: Կոլումբիացի երգչուհին բեմ է դուրս եկել իր երկրի դրոշով (նարնջագույն, կապույտ, կարմիր): Շակիրան Կոլումբիայի դրոշը հակառակ կողմով է ծածանել, եւ ստացվել է, որ նա Բաքվում բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Դահլիճը բուռն կերպով է արձագանքել կատարվածին, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները սկսել են փնովել աշխարհահռչակ երգչուհուն:

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
Հոկտեմբերի 13-ին ՌԴ Ռյազանի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է 3 հայ երիտասարդ՝ Հովհաննես Գյուլնազարյանը, Գրիշ Չալաբյանը եւ Էդգար Պետակչյանը: Ժամը 04:05-ի սահմաններում 25-ամյա վարորդը, վարելով «Audi a7» մակնիշի մեքենան, ընթացքում կորցնելով մեքենայի կառավարումը, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեքենան մասերի է բաժանվել: Մեքենայում եղել է չորս ուղեւոր: 24-ամյա Հովհաննես Գյուլնազարյանը մահացել է տեղում, մյուս ուղեւորը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Երկու աղջիկներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ նախնական վարկածի՝ վարորդը վթարից հետո ինքնասպան է եղել՝ ատրճանակով կրակելով գլխին:  

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս