ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է դառնալու ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը. ԱԺ առաջիկա քառօրյայի ժամանակ այդ պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրելու է նրա թեկնածությունը: Նշենք, որ այժմ Գրիգորյանն ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ նրա փոխարեն այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում էլ ԲՀԿ-ն առաջադրելու է իր կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահե Էնֆիաճյանի թեկնածությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատեց այս լուրերը՝ ասելով, որ երկու պաշտոններն էլ ԲՀԿ-ին են հասել Դոնթի բանաձեւով՝ որպես ԱԺ-ում իր մեծությամբ երկրորդ կուսակցությունը:
ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ