Հրապարակ. Քաղաքը քանդեցին ու հեռացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“2010 թվականի հոկտեմբերի 15-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ բնակելի բազմաբնակարան երեք շենքերի հիմնարկեքը, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը։ Կապանի կենտրոնում նախատեսվում էր կառուցել 335 բնակարան՝ երիտասարդ ընտանիքների համար։ Արդեն երկու տարի է անցել, սակայն շենքերի միայն հիմքերն են փորված։ Կապանցիները դժգոհում են, որ ծրագրի ղեկավարները քաղաքը քանդեցին ու հեռացան, ոչ մի շենք էլ չեն կառուցում։
 
Ծրագրի կազմակերպիչ, “Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում” ՀԿ Նախագահ, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանից փորձեցինք պարզել, թե ինչն է պատճառը, որ շինարարությունը կանգ է առել, ու ծրագիրն անավարտ է մնացել։ Նրա խոսքով, շինարարությունը կանգ չի առել, պարզապես հիմքերը փորելուց հետո պարզ է դարձել, որ դրենաժային (ջրահեռացման) աշխատանքներ պետք է տարվեն, ինչի պատճառով էլ բուն շինարարությունը հետաձգվում է։ “Հիմքերի աշխատանքներն էին ընթանում, բայց լրացուցիչ բարդություններ առաջացան՝ կապված դրենաժային աշխատանքների հետ։ Բավականին ստորգետնյա ջրեր կային, և ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անպայման պետք է դրենաժ արվի։ Ըստ էության, նոր ի հայտ եկած հանգամանքներով մենք մոտավորապես 8 ամիս հետ ընկանք ծրագրից։ Հիմա դրենաժն ավարտել ենք, որը նախատեսված չէր, և աշխատանքը շարունակվելու է”,-ասաց Քարամյանը՝ հավելելով, որ ծրագրվում է մինչև 2014 թվականի կեսն ավարտել շինարարությունը”,- գրում է թերթը։ 




Լրահոս