ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երկու տարի առաջ վիրահատել են ոտքս, եւ գամված եմ անկողնուն: Ինձ պարբերաբար կանչում են բժշկասոցիալական հետազոտության, ինչն իմ վիճակում բավական դժվար է: Ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձին առաջին անգամ կատարված փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:

Արեւիկ Աբովյան (49 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
(Սկիզբը նախորդ համարում) Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ անժամկետ:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է չափորոշիչներն եւ ըստ այդմ, վերոնշյալ հիվանդությունների դեպքում սահմանել հաշմանդամության երրորդ խումբ, այն էլ ցմահ, ապա անտրամաբանական է դառնում հաշմանդամին պարբերաբար բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով հրավիրելը:




Լրահոս