Աուդիտի անցկացումն ընդամենը կարճաժամկետ լուծում է. Թևան Պողոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Բաղրամյան պողոտան շարունակում է մարդաշատ մնալ: Ինչպես տղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, մարդկանց հոսքը դեպի ակցիայի վայր չի դադարում:

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին, որով առաջարկում էր աուդիտ անցկացնել, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանի ընդամենը կարճաժամկետ լուծում է: Պատգամավորը Armlur.am-ի հետ զրույցում նկատել է՝ պետք է այլ լուծում գտնել. «Սրանով փորձում են կարճ լուծում տալ, սակայն պետք է գիտակցել, որ այսօր ժողովուրդը դեմ է այդ որոշմանը: Պետք է լինեն լուծումներ, որոնք ՀԷՑ կոչվող հիվանդ համակարգը կբուժեն: Դրա համար անկախ աուդիտ կարող են անցկացնել միջազգային մի քանի կազմակերպություններ, որպեսզի վստահություն ունենանք»:

Հարցին` հնարավոր է արդյոք աուդիտը բացահայտի, որ 250 մլն-ի պարտքը օբյեկտիվ է եղել, Թևան Պողոսյանը բացասական պատասխան տվեց:

Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս