ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՌԵԺԻՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, խաթարվել էր Երեւանի փոքր կենտրոնի երթեւեկությունը, ու մարդիկ ժամերով չէին կարողանում տեղաշարժվել: «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի ճանապարհային ոստիկանապետ Արսեն Արշակյանի հետ՝ պարզելու, թե ՃՈ-ն ինչ է քայլեր է անում, որպեսզի կանխի նման տհաճ իրավիճակները: «Նախ նշեմ, որ ՃՈ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով: Ունենք նաեւ ուժեղացված դասակ, որը կոնկրետ զբաղվելու է խցանումները եւ ծանր երթեւեկությունները բացելու համար: Բայց մենք պետք է այս ամենին նաեւ ըմբռնումով մոտենանք, դիմացը Նոր տարի է, մարզերից գալիս են մայրաքաղաք՝ գնումների: Ասեմ, որ երեկվանից իմ ցուցումով ինտենսիվ խաչմերուկներում անշարժ պահակակետեր են դրվել, որպեսզի կարգավորեն երթեւեկությունը: Ուղղակի խնդրում եմ ըմբռնումով մոտենալ»,-եզրափակեց ՃՈ պետը:




Լրահոս