ՉԻ. Պուտինը Սերժ Սարգսյանի մասին հիշել է մեկ տողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած Սերժ Սարգսյանը հանդիպել էր ՌԴ- նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հանդիպման վերաբերյալ Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը տարածել էր հետևյալ հայտարարությունը. “Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ- նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով աշխատանքային այցը, դեկտեմբերի 20-ին կվերադառնա Երևան”: Մինչդեռ ահա, թե այդ հանդիպման մասին ինչ հաղորդագրություն է տարածել Վլադիմիր Պուտինի մամլո ծառայությունը. “ՀԱՊԿ-ի և ԵվրԱզէՍ-ի գագաթնաժողովի ավարտին կայացել են Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Նարսուլթան Նազարբաևի հետ”: Այնուհետև հաղորդագրության մեջ նշվում է, թե ինչ հարցեր են քննարկել Նազարբաևն ուՊուտինը: Սարգսյանի հետ հանդիպման մասին այլևս ոչ մի խոսք չի նշվում:




Լրահոս