Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում Քրդստանի աշխատավոր կուսակցության կողմից իրականացված ականի պայթյունի զոհ է դարձել 4 ոստիկան: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանության աշխատակիցները եղել են զրահապատ ոստիկանական մեքենայում և ուղևորվել են կառուցվող դպրոցի շենք, որը մինչ այդ հրկիզվել էր զինյալների կողմից: Հանցագործների չեզոքացման ուղղությամբ օպերացիա է իրականացվում:
Հավելենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հունիսի 20-ին Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում ջիհադիստների կողմից կազմակերպված ահաբեկչությունից ու երկրի հարավ-արևելյան նահանգներում ոստիկանների սպանությունից հետո: