Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մոտ ժամանակներս չի կարող իր հույսը դնել թիմի պաշտպան Էրիկ Դուրմի վրա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի և սեպտեմբերի 9-ին վիահատական միջամտության է ենթարկվել: Դուրմը վաղուց էր դժգոհում ծնկի շրջանում առկա ցավերից: Ֆուտբոլիստը ակումբի շարքեր կվերադառնա վեց շաբաթից:
Նախորդ մրցաշրջանում Դուրմը մասնակցել է Բունդեսլիգայի 18 խաղի` դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: