5.0 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմտյան ափին: Այս մասին հայտնել է եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է եղել Իզմիր քաղաքից 88 կմ հյուսիս-արևմուտք:
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում է 15 կմ խորության վրա: Ավերածությունների ու զոհերի մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել: