Մինչ ընթացիկ տարվա վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի Կասպյան հարցերով փոխարտգործնախարար ու հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Ռահիմպուրը, հայտնում է Mehr News տեղեկատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ ներկայում կողմերը բանակցություններ են վարում Ռուսաստանի նախագահի՝ Իրան կայանալիք այցի կապակցությամբ:
«Այցի օրը դեռևս չի հստակեցվել: Օրակարգում երկկողմ հարաբերությունների զարգացման հարցն է, նաև փաստաթղթեր են պատրաստվում դրանց հետագա զարգացման համար: Ակնկալվում է, որ այցը կկայանա մինչ տարեվերջ»,- նշել է Ռահիմպուրը: