ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի բնակիչները նախկին տարիներին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համեմատ այդքան էլ ոգեւորված չեն գալիք նախագահական ընտրություններով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Հացիկի ԲՀԿ-ական գյուղապետ Արթուր Եղիազարյանից: Նա նշեց նաեւ, որ առաջադրված թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է այցելել գյուղ: «Չեզոք են տրամադրված, ոգեւորված չեն: Առաջվա նման չեն: Այսօր մարդիկ հույս ունեն, որ գործող նախագահն ավելի շատ բան կանի, քան մյուսները: Նրանք շատ թույլ են»,-ներկայացրեց գյուղապետը: Ըստ Հացիկում արված հարցումների՝ Սերժ Սարգսյանը շատ ձայն կհավաքի: «Ժողովուրդ»-ի հարցին, թե Ս. Սարգսյանն ինչ է արել գյուղի համար, նա պատասխանեց. «Ոչ մի բան: Պետությունը ժամանակին ինչ արել արել է, էլի՛»: Զրույցի ավարտին ԲՀԿ-ական գյուղապետից տեղեկացանք, որ նա դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու:




Լրահոս