ՖԻՖԱ-ից ստացածս 1,8 միլիոն եվրոն նախատեսված է եղել պայմանագրով. Պլատինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Շվեյցարիայի իրավապահ մարմիններին տրամադրել է փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս ՖԻՖԱ-ից ստացած 1,8 միլիոն եվրոյի ծագումը: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի դեմ հարուցած քրեական գործի և ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սխեմաների հետաքննության գործում նշել էր նաև 2011թ. փետրվարին Պլատինիի ստացած 1,8 միլիոն եվրոն:

«Ես միշտ բաց եմ իշխանությունների և իրավապահ մարմինների համար և պատրաստ եմ համագործակցության: Այդ գումարը ես ստացել եմ ՖԻՖԱ-ի համար պայմանագրով նախատեսված աշխատանքի դիմաց»,- նշված է ՈւԵՖԱ-ի նախագահի հայտարարությունում:




Լրահոս