Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել. «Դերժավա»-ի Արկադ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից փորձեց պարզել, թե իրեն պատկանող «Դերժավա» ընկերությունից բացի, որ ընկերությունն է սկսել «Twix», «Snickers», «Kit Kat», «M&M’s» եւ «Mars» շոկոլադներ ներկրել: Օրերս ՀԺ-ն գրել էր, որ նշված ապրանքատեսակների միակ ներկրողի հետ շուկայում մրցակից է հայտնվել, ինչի արդյունքում նշված շոկոլադները էժանացել են եւ 250 դրամի փոխարեն վաճառվում են 200 դրամով: «Դերժավայի» սեփականատեր Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց. «Իմ հետ ոչ մի մարդ չի կարա փայ մտնի, տենց մարդ չի ծնվել, ինչ-որ անգրագետ բաներ են գրում: Պետք է ուրախ լինեք, որ մենք հասել ենք նրան, որ այդ մեծ ամերիկյան ընկերությանը կարողացել ենք բացատրել, որ մեր երկրում էդ ապրանքը պետք է էժան լինի»:

Բացի մյուսների անկարողությունից՝ Համբարձումյանը էժանացումը պայմանավորեց նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի բարձրանալու հանգամանքով: Մինչդեռ ռուսական ռուբլու փոխարժեքն այսօր հասել է այս տարվա հուլիսի ցուցանիշին, իսկ նշված շոկոլադները վաղուց, նաեւ հուլիսին, թանկ գնով էին վաճառվում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս