Քարաթափման հետևանքով «Աուդի»-ն կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ-ում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով «Աուդի» մակնիշի 33 UP 573 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Չ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. զոհեր և տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: «Թումանյանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները ավտոճանապարհը մաքրել են քարաբեկորներից:




Լրահոս