Միջազգային ավիացիոն կոմիտեն հայտարարել է A321-ի «սև արկղերի» առաջին տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սինայի թերակղզում ռուսական Airbus A32-ի կործանման հետաքննության հարցով հանձնաժողովը հրապարակել է ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման նախնական տվյալները. ասվում է Միջազգային ավիացիոն կոմիտեի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովը հաստատել է, որ պարամետրական ձայնագրիչը դադարել է ձայնագրել տվյալները բարձրություն հավաքելու ընթացքում՝ 9400 մ բարձրությունից: Դրանից առաջ թռիչքն իրականացվել է բնականոն ռեժիմով, իսկ ինքնաթիռի համակարգերի և բաղադրիչների խափանման մասին տեղեկություն չի գրանցվել:

Բացի այդ` հանձաժողովը ձայնային նախնական լսում է իրականացրել, սակայն դրա տվայլները դեռևս չեն հրապարակվել:

А321-ի վթարի վայրում շարունակվում է ինքնաթիռի բեկորների ուսումնասիրությունը: Եգիպտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատում են Ֆրանսիայի, Գերմանիայի և Իռլանդիայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիական France 2 հեռուստաալիքը հայտնել էր, որ ձայնագրիչն արձանագրել է թռիչքի ժամանակ պայթյունի ձայնը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս