Տխրահռչակ Մացոն շարունակում է «համեստ» ձևանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այսինքն՝ նույն ինքը՝ տխրահռչակ Մացոն, պաշտոնապես հայտարարագրել է 7 մլն դրամ, 17 հազար դոլար եւ 5 հազար եվրո դրամական միջոցներ:

Նրա ամսական աշխատավարձը 750 հազար դրամ է: իսկ նրա կնոջ՝ Լուսիկ Մարտիրոսյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում կազմել են 4 մլն դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 50 հազար դրամ: Հանրության շրջանում ձեւավորված բացասական համբավի տեսանկյունից Մացոն դատավորների շրջանում կարող է համարվել միանշանակ առաջատար:

Սակայն, ինչպես երեւում է, այդ հանգամանքը նրան այնքան չի ոգեւորել, որպեսզի առանց կաշկանդվելու իր ողջ ունեցվածքը պաշտոնապես հայտարարագրի, եւ նա շարունակում է «համեստ» ձեւանալ:




Լրահոս