Սաուդյան Արաբիայի իշխանությունները պլանավորում են գլխատել 50 մարդու, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ, որոնցից երեքն անչափահաս են, փոխանցում է The Independent-ը:
Նշվում է, որ երկրում այս տարի արդեն մոտ 150 մահապատիժ է իրականացվել, սակայն սա առաջին դեպքը կլինի, երբ քաղաքացիներին գլխատում են ահաբեկչության մեջ կապի համար:
Պարբերականը հայտնում է նաև, որ նրանցից 7-ը շիիթներ են: Շիիթները վաղուց բողոքում են սուննիթական կառավարության կողմից կոշտ վերաբերմունքի դեմ:
5 ձերբակալված շիիթների մայրերը պնդում են, որ իրենց որդիները խոշտանգումների են ենթարկված կալանքի տակ գտնվելու ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել պաղեստինցի գրողի կրոնափոխության համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան