Հակոբ Հակոբյանը դասվում է ամենահարուստ պատգամավորների թվին. աշխատավարձով չի, որ ապրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, դասվում է ամենահարուստ պատգամավորների շարքին: Փաստորեն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անցած տարվա համար հայտարարագրել է 26 մլն 700 հազար դրամ եւ 132 հազար դոլար դրամական միջոց: Իսկ պատգամավորի ամսական աշխատավարձը կազմում է 416 հազար դրամ:

Սակայն, ինչպես իշխանական պատգամավորների մեծամասնության դեպքում, Հակոբյանը եւս աշխատավարձով չի ապրում: Նա անցած տարի, որպես շահաբաժին, ստացել է 102 մլն դրամի եկամուտ: Անցած տարի ազգընտիրը վաճառել է «Mercedes-Benz E300 D» մակնիշի ավտոմքենա: Ի դեպ, հայտարարագրում ոչինչ նշված չէ նոր ավտոմեքենա գնելու մասին: 2012 թվականին պատգամավոր դառնալիս նա հայտարարագրել էր 9 հողամաս, 3 հատ հողին ամրացված անշարժ գույք, 3 հատ անավարտ շինություն, մեկ անհատական բնակելի տուն եւ 4 ընկերությունների բաժնեմասեր:




Լրահոս