Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր Ռուբեն Ալեքսանյանը վնասել է ազդրի քառագլուխ մկանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, վնասվածքի լրջությունը հայտնի կդառնա արդեն Հայաստանում՝ բուժզննումից հետո:
Հայաստանի հավաքականի անդամ Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ վնասել է ոտքը, ինչը խանգարեց հայ մարզիկին շարունակել պայքարը: Նա երկարմարտի՝ 433 կգ արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը: