Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն մշակել է հանրաքվեի քվեաթերթիկների մոտ 70 տոկոսը: Ստացված տվյալների համաձայն, «Այո» ասել է ընտրություններին մասնակցած անձանց 66,06 տոկոսը, «Ոչ»՝ 29,98 տոկոսը:
Հանրաքվեին, նախնական տվյալներով, մասնակցել է 2 մլն 550 հազար 323 մարդ գրանցված ընտրողներից 1 մլն 296 հազար 368 քաղաքացի կամ ընտրողների 50.51 տոկոսը: