Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ կրել է արքայադուստր Դիանայի շքեղ թագը, փոխանցում է Daily Express-ը:
Նա ներկայացել է հայտնի թագով Բուքինգեմյան պալատում դիվանագիտական ընդունելության ժամանակ: Միջոցառմանը մասնակցել է նաև Ելիզավետա II թագուհին և բրիտանական թագավորական ընտանիքի այլ ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ երեկույթին մասնակցել են 1,5 հազար հյուրեր:
Քեմբրիջի «Սիրո հանգույցներ» թագը, որը ստեղծվել է 1913թ. ժառանգվել է Ելիզավետա II-ին իր տատիկից՝ Մարիա թագուհուց: 1981թ. նա թագը հանձնել է արքայադուստր Դիանային՝ որպես նվեր արքայազն Չարլզի հետ ամուսնության կապակցությամբ: