Արամ Խաչատրյանի մահվան օրն այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1903 թվականի հունիսի 6-ին Քոջորիում (Վրաստան), գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում է  ծնվել Արամ Խաչատրյանը: 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի “Կոմերցիայի դպրոց”։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, ընդունվում է մի փողային նվագախումբ։
1915 թվականին երիտասարդ Արամ Խաչատրյանի ընտանիքը գաղթում է Եկատերինոգրադ, Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։
1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է “Գնեսինի Երաժշտական Քոլեջ”-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
1925 թվականին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։
Նրա առաջին խոշոր աշխատանքը՝ “Առաջին սիմֆոնիան”  էր։ 
1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է “Ուրախություն”, հետագայում այն վերանվանվում է “Գայանե”։
1936-1947 թթ-ին նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն:
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունեությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նա մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին, Մոսկվայում, և թաղված է “Երևանի Պանթեոնում”:
 




Լրահոս