Հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 ընտրող. ԿԸՀ–ն հրապարակեց արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրական հանրաքվեի արդյունքները: Ըստ ԿԸՀ ամփոփիչ արձանագրության՝ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 տոկոսը։

Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել քվեարկողների 63.37 տոկոսը եւ «ոչ» է ասել՝ 32.36 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, իսկ տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների թիվը կազմել է 1 մլն 337 հազար 670:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Դեկտեմբերի 6-ին ընդունված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:




Լրահոս