UFC-ի նախկին չեմպիոն Քրիս Ուայդմանը (13-1) և նրա մարզիչ Ռեյ Լոնգոն մեկնաբանել են UFC 194 մրցաշարի շրջանկաներում Լյուկ Ռոկխոլդի (15-2) հետ մենամարտում կրած պարտությունը:
Ռեյ Լոնգոյի խոսքով՝ ոչ ոք դեմ չէր լինի, եթե մենամարտը ընթանար առանց չորրորդ ռաունդի:
«Ոչ ոք չէր հակառակվի, եթե Հերբ Դինը դադարեցներ մենամարտը երրորդ ռաունդի ավարտին, սակայն մեր մարզիկներն ինձ խիստ հանձնարարական տվեցին՝ ոչ մի պարագայում չնետել սրբիչը: Միակ բանը, որ ես կարողացա ասել Քրիսին, այն էր, որ «ես ցավում եմ», քանի որ որպես մարզիչ ես զգում եմ ամեն պարտությունը որպես…Ես պարզապես վատ եմ զգում ինձ, քանի որ գիտեմ, թե ինչքան ժամանակ են վատնում այդ տղաները և ինչ զոհողությունների են գնում: Չեմ կարծում, որ Քրիսը նման էր իրեն այդ մենամարտում, համոզված եմ, որ նա լավ կարող էր հանդես գալ»,-ասել է Լոնգոն:
Ուայդմանն իր հեթրին ֆեյսբուքի իր էջում հրապարակում է կատարել, որում խոստացել է կրկին չեմպիոն դառնալ.
«Ես ընդմիշտ կհիշեմ այդ պահը: Այն արդեն փոխել է ինձ դեպի լավը, երբեք այսքան մոտիվացիա չէր եղել իմ մեջ: Այս պարտությունն այն էր, ինչն անհրաժեշտ էր ինձ, և ես դրան արժանի էր: Ես կվերադառնամ և կրկին չեմպիոն կդառնամ: Պարզապես ցանկանում եմ, որ բոլորդ իմանաք, որ ամեն բան կարգին է: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ, թիմ և երկրպագուներ է տվել: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,-գրել է Ուայդմանը: