Ֆինանսների փոխնախարարը իր ողջ ազգուտակին աշխատանքի է տեղավորել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ պետական գերատեսչություններում պաշտոնատար անձինք ժամանակի ընթացքում աշխատանքի են տեղավորում իրենց ընտանիքի անդամներին, սանիկներին, ընկերներին, բարեկամներին։ Քավոր-սանիկ, փեսա-բաջանաղ հարաբերությունները լավագույնս արտահայտվել են ֆինանսների նախարարությունում։

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին, նրա մի բաջանաղը՝ Տիգրան Զաքարյանը, կազմակերպական և հսկողական վարչության պետի տեղակալն է, մյուս բաջանաղը՝ Էդիկ Պապյանը, Արաբկիրի հարկայինում գլխավոր տեսուչ է, նախկինում սոցբաժնի պետն էր, բաժինը վերանալուց հետո պաշտոնն իջել է։ Եղբայրը՝ Գագիկ Սաֆարյանը, օպերատիվ հետախուզության գլխավոր վարչության 1-ին բաժնի պետն է, քույրը՝ Աստղիկ Գևորգյանը, գլխավոր տեսուչ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս