Սիրիական ընդդիմությունը դիմել է Օբամային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները խնդրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դադարեցնել Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ռազմական օպերացիան: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Սիրիական ընդդիմության Խորհրդի ներկայացուցիչ Սալիմ ալ-Մուսլաթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը կարող է կանգնեցնել Ռուսաստանին, սակայն չի հստակեցնում՝ ինչպես:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համաձայնության էին եկել հրադադարի ռեժիմ սահմանելու և մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին:

Նշենք, որ այսօր Մյունխենում տեղի կունենա Սիրիայի հարցով միջազգային խմբի հանդիպումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս