Անգլիական «Լիվերպուլ»-ը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հրաժեշտ տալ մի քանի ֆուտբոլիստների, ովքեր չեն կարողանում արդարացնել իրանց հետ կապվող հույսերը: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեն:
2015 թվականի ամռանը լիվերպուլցիները բելգիացի ֆուտբոլիստի համար վճարել էին 45 մլն եվրո, սակայն նա Պրեմիեր լիգայի 22 խաղում դարձել է միայն 6 գոլի հեղինակ: Վերջին ժամանակներում նա դադարել է հայտնվել թիմի հիմնական կազմում: