Հայաստանի մարզիկը հաղթեց Իրանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 5-ին Իրանի Մազանդարան նահանգի Սուխրուտ քաղաքում տեղի ունեցավ “Jeep Trophy” տիպի միջազգային բաց մրցարշավ: Մրցարշավին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և Իրանից: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան և ,Ադրենալինե էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան համատեղ ներկայացնում էին երեք մասնակից Հայաստանից:
Մասնակիցներին աջակցում էր “Նակօյլ” ընկերությունը` իր MOTUL ապրանքանիշով, և “Ֆլեշ-Թեգետա Մոտորս” ընկերությունը: Հայաստանից մասնակցում էին Արտաշես Ստեփանյանն ու Հովհաննես Հակոբյանը` Jeep Wrangler մեքենայով, Ռուբեն Սահակյանը` նույնպես Jeep Wrangler մակնիշի մեքենայով, և Անդրանիկ Հարությունյանը` Mitsubishi Pajero Evo մեքենայով: Մրցույթն անցնում էր երեք դասով՝ 4 մխոցային շարժիչներ, 6 մխոցային շարժիչներ և բացարձակ դաս:
Բացարձակ դասի հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Արտաշես Ստեփանյանը՝ իր Jeep Wrangler մեքենայով:
“Ադրենալին” էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիա




Լրահոս