Ղարաբաղա ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը հասել է 93-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը`հղում կատարելով «Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտ»ին:
Համաձայն «Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտ»ի իրականացրած մոնիթորինգի, որի հիմք են հանդիսացել սոցցանցերում տեղ գտած նյութերը, ապրիլի 1-6 ընկած ժամանակահատվածում շփման գծում սպանվել է Ադրբեջանի 93 զինծառայող: «Հայտնի են նաև 34 վիրավորի անունները»,ասված է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի հաղորդագրության մեջ: