Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղի հայերն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իսպանահայերը երթով շարժվել են դեպի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքար, որտեղ կազմակերպել էին նաև ցուցահանդես` ցեղասպանության զոհերի նկարներով:
Ցուցահանդեսին մասնակցում էին նաև փոքրիկ երեխաներ, ովքեր իրենց բանաստեղծություններով հանդես եկան: Նրանք պատրաստել էին բաց նամակ` ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի կառավարություններին: Միջոցառման վերջում մասնակիցները ծաղիներ դրեցին հայկական խաչքարին:
Նշենք, որ այս ակցիային մասնակցում էին նաև քաղաքապետարանի խորհրդատու Գլորիա Վերան և քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ: