Ինչպես հայտնում է BBC-ն, Ֆրանսիան և Գերմիանիան նշել են Առաջին համաշխարհային պատերազմի Վերդենի (հյուսիս-արևելյան Ֆրանսիա) ճակատամարտի հարյուրամյակը Եվրոպայի միասնականության կոչով:
Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր և գերմանական Բունդեսթագի անդամ Անգելա Մերկելը կիրառել են Վերդենը՝ որպես իրենց ժողովուրդների միջև հաշտեցման և ԵՄ ինտեգրման սիմվոլ:
Ֆրանսուա Օլանդը զգուշացրել է Եվրոպայում «դիվիզիայի ուժերի» դեմ: Անգելա Մերկելը ասել է, որ հայրենասիրությունը «մեզ շպրտում է հետ»:
Օլանդն ու Մերկելը կանգնել են կողք կողքի` ի հիշատակ Վերդենի ճակատամարտում զոհված 300,00 զինվորների:
10 ամիս տևած ճակատամարտը, որ սկսվել էր 1916 թվականի մայիսին, ամենաերկար ու ամենարյունալիցն էր Առաջին համաշխարհային պատերազմում: Ֆրանսիան ի վերջո հաղթանակ տարավ: