Հերթական պայթյունը Թուրքիայում. կան վիրավորներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի գավառում հնչած պայթյունի արդյունքում 9 մարդ է տուժել, փոխանցում է RT-ն՝ հղում անելով  Hurriyet Daily News-ին:

Այս մասին հայտնել են անվտանգության ծառայության աղբյուրները:

Հաղորդվում է, որ ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ: Ներկա պահին դեպքի վայրում հրշեջ ծառայության մեքենաներ են աշխատում: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Վերջին շրջանում Թուրքիայում աճել են նմանատիպ պայթյունների թիվը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ  թուրքական Մարդին նահանգում ոստիկանության շենքի մոտ ականապատ մեքենա էր պայթել, պայթյունից հետո ոստիկանների և հարձակում գործած անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

2

3




Լրահոս