Spiegel-ը Ռուսաստանին և Թուրքիային համեմատել է «երիտասարդ սիրահարների» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի և Անկարայի հաշտեցումը ակտիվ տեմպով է ընթանում, իսկ Կրեմլում «արդեն մտածում են, թե ինչպես Թուրքիային դուրս բերեն ՆԱՏՕ-ից», գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:

Spiegel-ը Ռուսաստանին և Թուրքիային համեմատում է «երիտասարդ սիրահարների» հետ:

Պարբերականը հիշատակում է ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի խոսքը, ով Սու-24-ի դեպքից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «թուրքական Հիտլեր» էր անվանել և իր կողմնակիցներին հավաքել Մոսկվայում այդ երկրի դեսպանատան առջև, որի ուղղությամբ լոլիկներ էին նետել:

Սակայն այդ ամենն անցյալում է, շարունակում է պարբերականը: «Այն պահից, երբ Էրդողանը ներողություն պարունակող նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, երկու երկրները մերձեցան արագացված տեմպով»,-գրում է Spiegel-ը:

Պարբերականի կարծիքով՝ դա «չափազանց է». Թուրքիայի և Ռուսաստանի հետևում 12 պատերազմ կա, և նրանք տարածաշրջանային մրցակիցներ են Սև ծովում, Կովկասում և Մերձավոր Արևելքում:




Լրահոս