Սերժ 21.07.2013թ-ից հետո որոշել էի էլ նամակ չգրեմ, սպասում էի մինչև կամ ձերբակալեն քեզ, կամ ֆիզիկապես վերացնեն, որովհետև ես չէի պատկերացնում, որ դու այդքան կույր ես ու անհասկացող: Այս ինչ ես անում այ տղա, հիմա էլ որոշել ես Ղարաբաղը ծախես իշխանությունդ երկարացնելու համար: Այսքան ամեն ինչ բացեցի ոչ թե, որ արժանիքներ ունես, այլ որովհետև երկիրս ծնկի ես բերում: Հիշիր ամենաշատ վնասը դու ես ինձ տվել, բայց ես ներել եմ քեզ, բայց որ երկիրս կործանես չեմ ների քեզ հասկացիր: Հիշում ես 2010թ-ին հարցազրույցներից մեկում ասել եմ կողքդ կմնա մենակ տիկինդ: Թվում է հասկացել ես արդեն, որ բոլորը քեզնից երես են թեքել մինչև անգամ հարազատներդ: Իսկ ում վրա, որ դեռ հույս ունես, նրանց կանայք անգամ հույս չեն դնում նրանց վրա:
Երևի հիշում ես նաև ասել եմ քեզ պահում են, որպեսզի Ղարաբաղը ստորագրես, քեզ դաձնեն ազգի դավաճան հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը փաթաթեն վզիդ ու թեման փակեն: Էլ չեմ ասում անցած տարիների սպանություններն ու թալանը: Վազգենն էլ չկա, Վանոն քավության նոխազ չդարծավ ու փախավ, իսկ դու քո խելքից քավության նոխազ դարձար:
Երևի “պայծառատեսներդ” խաբեցին քեզ ասելով ընտրյալ ես դու, փրկիչը: Իսկ դու քեզ կուռք դարձրիր ու կուրորեն թույլ տվեցիր ամեն ինչ փաթաթեն վզիդ: Ասեմ, որ դու էլ խաղավարներին պետք չես: Նրանց ինչ պետք է եղել դու նրանց տվել ես: Հիմա ավելի հարմար է որպես Ղարաբաղը ծախողի քեզ վերացնեն, ամեն ինչ համարվի փակված, որ էլ խոսացող չլինի: Դավաճանը դավաճան է ինչ կապ ունի քանի անգամ է դավաճանել Եթե զարդնես կհասկանաս, որ բոլորը դա են ցանկանում, որովհետև բոլորը թքած ունեն թե Հայաստանի, թե ղարաբաղի ու թե քո վրա: Դրանց հետաքրքրում է միայն փողը,որովհետև բորենիներին միայն արյունն է հետաքրքրում, էական չէ թարմ է այն թե նեխած: Սերժ ոստիկանությունում բարձրաստիճան ոստիկաններին ասեցիր ինչու Թամամյանին չեք ասել այ անբարոյական այս ինչ ես անում: Հիմա տանտիրոջ իրավուքով ես ձեզ բոլորիդ հարցնում եմ “.այ անբարոյականներ այս ինչ եք անում”: Այսպես շարունակելու դեպքում Չաուշեվսկու կարգավիճակն է քեզ սպասում Սերժ: Հաշված օրեր հետո կփակվի բոլոր դռները ու բոլորը պատասխան կտան իրենց արածների համար թե Հայ ժողովրդի առաջ,թե Աստծո: Փրկության նշույլ կունենա նա ով հասկանա, թե ինչ է պահանջում Տերը նրանցից:Առաջն Աստված:Իսկ ես Սերժ, ձեզ բոլորիդ ասում եմ,կրկնելով մարգարեի խոսքերը. “Տերն է իմ լույսն ու կյանքը, ես ումի՞ց պիտի վախենամ.Տերն է իմ կյանքի ապավենը,ես ումի՞ց պիտի դողամ”: Ստիպված եմ նորից կրկնել. այսպես է ասում Տերը.”թող անիծյալ լինի այն մարդը,որ իր հույսը կդնի մարդու վրա` ապավինելով նրա մարմնին ու բազկին,իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ”:
Դուք դեռ չեք հասկացել, որ մինչև հիմա Տերը փորձում էր ձեզ: ՈՒ եկել է հատուցման ժամը:Իմ թագավոր կենդանի Աստծո որդի Յիսուս Քրիստոսն ասել է.”հաստատ իմացեք,ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված պիտի լինի երկնքում”:
Արարատ Ասրյան 7.11.2013թ.