Տաքսու վարորդը նաեվ գող էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր դիմել 51-ամյա մի կին` հայտնելով, որ ժամը 19.30-ին Նոյ թաղամասում անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայի սրահում գտնվող իր պայուսակի դրամապանակից գողացել է 150.000 դրամ: Հետաքննության ընթացքում պարզվել է տաքսի ավտոմեքենայի մակնիշը` “Օպել Աստրա”, որը վարել է 1986 թ. ծնված Արշակ Ա.-ն: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին,  Արշակ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:




Լրահոս