ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն հանգամանքը, որ առաջընթաց չկա, պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշումով: Եվ քանի դեռ այդ դիրքորոշումն այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքը գլուխը չհավաքի»:

Շավարշ Քոչարյան

Նման պրիմիտիվ մտածելակերպ ունեն ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու անձինք, այդ պատճառով էլ մեր արտաքին քաղաքականությունը խայտառակ վիճակում է: Եթե երկրի փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը հույսը պետք է դնի Ադրբեջանի՝ խելքը գլուխը հավաքելու կարողության վրա, ապա էլ ի՞նչ հաջողություններ կարելի է ակնկալել այդ երկրի արտաքին քաղաքականությունից: Չնայած ի՞նչ կա զարմանալու, երբ մեր ԱԳ նախարարի լավագույն ձեռքբերումներն աֆրիկյան ու տարբեր կարգի էկզոտիկ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, էլ ի՞նչ կարող ենք ուզել նրա տեղակալներից:




Լրահոս