Հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ՝ թիվ 78 հիմնական դպրոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում  հանդիսավոր պայմաններում  բացվել է  դպրոցի շրջանավարտ,  ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված շարքային, հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կրթօջախի աշակերտները  ներկայացրել են Սասուն Մկրտչյանի  կենսագրությունն ու մարտական ուղին, կատարած սխրանքը:

Հուշ-ցերեկույթն ուղեկցվել է մեր ազգային ազատագրական պայքարի հերոսական էջերով ու հայրենասիրական երգերով: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, Սասունի  ծնողները, հարազատները, զինակից  ընկերներն ու դասընկերները,  բազմաթիվ հյուրեր:




Լրահոս