«Իսլամական պետության» առաջնորդը փախել է Մոսուլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է իրաքյան Մոսուլ քաղաքը, փոխանցում է The Guardian-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին:

Ահաբեկիչների առաջնորդը լքել է Մոսուլը, որից հետո օգտվել է համացանցից, որպեսզի վիդոուղերձ հղի և կոչ անի մյուսներին շարունակել պայքարը:

Ջոնսոնը պատմել է նաև, որ մոտ 30 հազար խաղաղ բնակիչ լքել է քաղաքը, իսկ ՄԱԿ-ը պլանավորում է մինչև 90 հազար փախստական տեղակայել: Սակայն նա խոստովանել է, որ խաղաղ բնակիչներն օգտագործվում են որպես կենդանի վահան:




Լրահոս