Ես չեմ պլանավորում արձակուրդս անցկացնել Ադրբեջանում. Ֆրանկ Էնգելը` Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները խոսում են իրենք իրենց: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

Նա ասաց, որ դիտարկումներ է անցկացրել Մարտունիում, Ասկերանում, սակայն հանրաքվեի ընթացքի հետ կապված որևէ խնդիրներ չի տեսել: Նրա խոսքով` ամեն ինչ համապատասխանում էր եվրոպական չափանիշներին:

«Անհամեմատ ավելի բարձր մակարդաիկ էր, քան 2015-ին: Եվ սա նշանակում է, որ այս ամենը իրենց համար կարևոր է», -նկատեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բոլոր միջազգային դիտորդները, ովքեր Արցախում են, կհայտնվեն սև ցուցակում, Էնգելը նշեց, որ չի պլանավորում արձակուրդն անցկացնել Ադրբեջանում. «Եթե ես որևէ կերպ հայտնվեմ այդ ցուցակում, դա չի խանգարի իմ Արցախ գալուն»:

Նա նաև հավելեց, որ հանրաքվեի արդյուքններն ազդեցություն չեն ունենա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:




Լրահոս