«Պատրիարքարանը Թուրքիայի կողմից ինձ է վստահված». Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից: Այս մասին Աթեշյանը հայտնել է Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականին տրված հարցազրույցում:

Ըստ Աթեշյանի` չնայած կատարված ընտրությանն ու ընտրություններում նրա կրած պարտությանը՝ «պայմանները չեն ներում» նրա հրաժարականի համար:«Մեր պատրիարքարանը Թուրքիայի մի մասնիկն է և Պետության կողմից վստահված է ինձ»,-ասել է նա:

Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի նամակին, որով նա Աթեշյանից խնդրել էր կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները, Աթեշյանը նշել է, որ չնայած Էջմիածնում կայացած ժողովը շատ «արգասաբեր» էր` ստեղծված հանգամանքներում իրավիճակը դժվար թե փոխվի մոտ ապագայում:

«Ակօսի» թղթակցի հարցին, թե արդյոք նա խոստացածի պես հանդիպում խնդրել է Ստամբուլի նահանգապետարանից և այդ հանդիպումն արդեն նշանակվել է, Արամ Աթեշյանը պատասխանել է. «Մենք դեռ որևէ պատասխան չենք ստացել»:




Լրահոս