Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում կողմ են քվեարկել Ուկրաինային առանց վիզային ռեժիմ տրամադրելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Որոշմանը կողմ է քվեարկել 521 պատգամավոր, 75-ը՝ դեմ, 36-ը՝ ձեռնպահ:
Այժմ վիզաների չեղարկմանը պետք է հավանություն տա Եվրոպայի Խորհուրդը: Որոշումն ուշի մեջ կմտնի Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո: