Արդեն հայտնել էինք, որ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի մոտ են հավաքվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով կալանավորվածների հարազատները, ինչպես նաև հուլիսյան իրադարձությունների ժամանակ Սարի թաղում ոստիկանների հետ բախման ենթարկված սարիթաղցիների հարազատները: Նրանք սպասում են, որպեսզի տեսակցեն իրենց հարազատներին: Սակայն
Սարի թաղում ոստիկանների հետ բախման արդյունքում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ նարն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն:
Ի պատասխան այս հայտարարությանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտնում են.
«Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է, որ ասվածն իրականության հետ որևէ աղերս չունի. այս պահին դեռ ընթացքի մեջ են Ներսես Պողոսյանի և Անդրեաս Ղուկասյանի տեսակցություններն իրենց հարազատների հետ:
Մնացած սենյակներում նույնպես տեսակցություններ են ընթանում, և դրանց ազատվելուն պես սահմանված հերթով տեսակցություն կտրամադրվի նաև այլ անձանց, այդ թվում նաև Լալա Բերնեցյանին:
Իսկ Լալա Բերնեցյանին խորհուրդ ենք տալիս հետևել բոլոր այն քաղաքացիների օրինակին, որոնք համբերատար կերպով օրենքով սահմանաված կարգով սպասում են տեսակցելու իրենց հերթին»: