«Պատերազմի հավանականությունը մեծացել է». ինչ է ենթադրում Լևոն Մնացականյանի հայտարարությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն օրերս Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ժամանակ հայտարարել էր, թե Ադրբեջանի նոր հարձակման դեպքում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների եւ ջախջախիչ հարվածներ է հասցնելու ադրբեջանական կողմին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայկական կողմից նման հայտարարություններ են արվում, քանի որ պատերազմի հավանականությունը մեծացել է:

«Դա պայմանավորված է ադրբեջանական կողմի գործողություններով եւ հայտարարություններով, նրանք պատրաստվում են նոր պատերազմի, եւ դրա ապացույցը կարող ենք համարել մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, երբ սահմանին ծանր ռազմական տեխնիկա կիրառվեց, եւ որի հետեւանքով հայկական կողմը կորուստներ ունեցավ»,- ասել է օտարերկրացի ռազմական փորձագետը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս