Կառավարության այսօրվա նիստում Արմեն Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին որոշում ընդունվեց:
Նախագիծը չզեկուցվողների թվին էր պատկանում:
Որոշման մեջ գրված է. «Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2.1-ին կետը և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Արմեն Շահնազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտե-սական զարգացման և ներդումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: